Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Բողկը, լոռամրգին ու բազուկը արթրիտի դեմ

Բողկը, լոռամրգին ու բազուկը արթրիտի դեմ

Արթրիտի տեսակները շատ են. տրավմատիկ, ալերգիկ, ինֆեկցիոն, տարիքային, հոդատապի կամ փսորիազի հետեւանք, երեխաների մոտ՝ յուվենալ եւ այլ: Առավել ծանր ընթացք է ունենում ռեւմատոիդ արթրիտի ժամանակ, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգի կողմից սինթեզվող հատուկ նյութերն արթրիտի պատճառը վերացնելուց հետո խնդիրը չի վերանում ու շարունակում են «վնասել» օրգանիզմի առողջ բջիջները:

 

Արթրիտի նախանշաններն են. 

 

  • մաշկի կարմրություն,
  • ցավեր՝ հատկապես երկարատեւ անշարժ վիճակից հետո,
  • ջերմություն՝ սուր ընթացքի դեպքում,
  • շարժունակության սահմանափակում:


ՈԳԵԹՈւՐՄ


Հարկավոր է

 

  • լոռամրգի՝ 500 գ,
  • սեւ բողկ՝ 500 գ,
  • բազուկ՝ 500 գ,
  • կոնյակ՝ 500 մլ:

 

Պատրաստման եղանակը. մաքրած բողկն ու բազուկը կտրատեք, խառնեք լառամրգի հետ, հարեք բլենդերով: Հարած հումքը՝ հյութի հետ միասին, ու կոնյակը լցրեք ապակյա տարայի մեջ, կիպ փակեք, 2 շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք քառատակ ծալած թանզիվով: Պահեք սառնարանում:

 

Օգտագործման կարգը. խմեք օրը 1 ճ. գ.՝ նախաճաշից 15 րոպե առաջ: Շարունակեք մինչեւ ոգեթուրմի վերջանալը:

 

ԶԳՈւՇԱՑՈւՄ: Զարկերակային ցածր ճնշման, ստամոքսի էրոզիայի, խոցի դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

 


Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ